Իջևանում բախումների գործով բերման ենթարկվածների թիվը հասել է 22-ի

Իջևանում բախումների գործով բերման ենթարկվածների թիվը հասել է 22-ի

PanARMENIAN.Net - Իջևանում տեղի ունեցած բախումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում բերման է ենթարկվել 22 անձ, 3 անձ ներկայացել է ինքնակամ, հայտնել է Քննչական կոմիտեն:

13 անձ ձերբակալվել է՝ անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 5-անձ քրեական գործի շրջանակում ունի վկայի դատավարական կարգավիճակ:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ևս 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել Իջևան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը. 13 անձ ձերբակալվել է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապօրինի ծառահատումները կասեցնելու են ամենայն վճռականությամբ:

«Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաև ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»,- գրել է վարչապետը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---