Կարգապահական հանձնաժողովը դիմել է Օսիպյանին՝ 7 ոստիկանի ծառայությունից ազատելու առաջարկով

Կարգապահական հանձնաժողովը դիմել է Օսիպյանին՝ 7 ոստիկանի ծառայությունից ազատելու առաջարկով

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը:

Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական վարչությունների պետերը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Օրակարգում ոստիկանության տասը աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի և եզրակացությունների քննարկումն էր:

Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը պարզելով փաստական հանգամանքները՝ որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին մեկ ծառայողի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունը դադարեցնել, երկուսի նկատմամբ կիրառել՝ «խիստ նկատողություն», իսկ յոթի նկատմամբ՝ «ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---