Հուլիսի 21-23-ը Երևանում և 3 մարզում մինչև +42 աստիճան շոգ է լինելու

Հուլիսի 21-23-ը  Երևանում և 3 մարզում մինչև +42 աստիճան շոգ է լինելու

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-23-ը օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին ( 16։00-18։00) կհասնի +40-+42 աստիճանի:

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որն տեղումների բացակայության և սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Սուրենյանը հայտնել է, որ օդի ջերմաստիճանի բարձրացումը պայմանավորված է Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---