€3 մլն-ի դրամշնորհ ՀՀ-ին՝ Ախուրյանի ռեսուրսների կառավարմանը

€3 մլն-ի դրամշնորհ ՀՀ-ին՝ Ախուրյանի  ռեսուրսների կառավարմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ) միջև ստորագրվել է ընդհանուր €3 մլն-ի երկու դրամաշնորհային համաձայնագիր՝ Ախուրյան գետի ջրային ռեսուրսների համալիր կառավարման փորձագիտական ծառայություններ իրականացնելու նպատակով։

Ֆինանսների նախարարությունում նշել են, որ միջոցները տրամադրվելու են շրջակա միջավայրի վրա ու սոցիալական ազդեցության գնահատման և ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաև արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար։

Վերականգնման վարկերի բանկի ներկայացուցիչն ընդգծել է շարունակական արդյունավետ գործակցության կարևորությունը և հույս հայտնել, որ այն կզարգանա նոր ուղղություններով։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---