Արդյունաբերողները նախարարի հետ քննարկել են արտահանման խոչընդոտները

Արդյունաբերողները նախարարի հետ քննարկել են արտահանման   խոչընդոտները

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են պետական գնումների ընթացակարգերում հնարավոր փոփոխությունները, որոնք կնպաստեն տեղական արտադրության և արտահանման զարգացմանը:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման օրակարգում էին նաև արտահանման խթանմանը խոչընդոտող մաքսային, վարչարարական, տեխնիկական խնդիրները։

Արդյունաբերողները նախարարին են ներկայացրել այն խնդիրները, որոնք առաջանում են առևտրային գործընկերների հետ՝ արտահանման ենթակա ապրանքների արտահանման ընթացակարգերում։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են արտադրական արժեշղթայում հումքի ձեռքբերման, ներկրման և մշակման խնդիրներին, մասնավորապես՝ հենց տեղական արտադրողից հումքը ձեռք բերելու հնարավորությունների ընդլայնմանը։ Մտքեր են փոխանակվել նաև գործող օրենսդրական դաշտի կարգավորումների վերաբերյալ, դիտարկվել է նոր կարգավորումների անհրաժեշտությունը, որոնք զարկ կտան Հայաստանում թեթև արդյունաբերության զարգացմանը։

Քննարկման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ամփոփել ոլորտի առաջարկները մեկ փաստաթղթում՝ հետամուտ լինելով դրանցում ամրագրված կետերի իրականացմանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---