Փոխվարչապետ. Այսուհետ սևեռվելու ենք ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզի իրականացման վրա19 հուլիսի 2019 - 18:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Փոխվարչապետը շեշտել է , որ այսուհետ միջգերատեսչական հանձնաժողովի ուշադրությունը սևեռվելու է ճանապարհային քարտեզի իրականացման վրա և խնդրել է պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին զեկուցել միջոցառումների կատարման ուղղությամբ արված աշխատանքները: Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզով 2019 թվականի ընթացքում կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքը: Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի, Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության, Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության ընդունմանը, անկանոն միգրացիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը, ռեադմիսիոն հայցերի էլեկտրոնային կառավարման համակարգի գործարկմանը, հարկման ոլորտում թափանցիկության բարձրացմանը, ճանապարհային երթևեկույթան անվտանգույթան չափանիշների, ինչպես նաև վարորդական վկայականների տրամադրման ընթացակարգերի բարելավմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական կառավարման արդյունավետության բարձրացմանը, շրջակա միջավայրին հասցվող վնասների կանխարգելմանն ու հասցված վնասի նվազեցմանն ու վերացմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման լիարժեք կայացման ու տարածքային զարգացմանը միտված միջոցառումների ընթացքին: Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց ներկաներին ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումների ընթացքը պատշաճ կերպով ապահովելու համար և հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ նախատեսված միջոցառումներն իրականություն կդառնան: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |