Վարչապետ․ ՀՀ-ում պետք է գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը նվազի, արդյունաբերությունում՝ աճի

Վարչապետ․ ՀՀ-ում պետք է գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը նվազի, արդյունաբերությունում՝ աճի

PanARMENIAN.Net - «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» գործարար համաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հողային ոլորտում բարեփոխումները։

«Մեր աշխատուժի 30%-ը զբաղված է գյուղատնտեսությամբ և մեր ՀՆԱ-ի 14%-ը գյուղատնտեսական արտադրանք է։ Սա մեր երկրի դասը կանխորոշող երևույթ է։ ՀՀ-ում պետք է գյուղատնտեսության մեջ զբաղվածների թիվը շարունակաբար նվազի և համապատասխանաբար ավելանա արյունաբերության ոլորտի շխատուժի թիվը։ Սա մեզ թույլ կտա լուծել աշխատանքի արտադրողականության խնդիրը», - նշել է վարչապետը։

Նա հայտնել է, որ ՀՀ-ում մեկ ժամում ստեղծվում է ընդամենը $5․9 արդյունք, մինչդեռ զարգացած երկրներում այս ցուցանիշը մի քանի տասնյակ անգամ ավելի է։

Ավելի վաղ Գյումրիում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» գործարար համաժողովը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---