Ավտոմաքսատունը Գյումրի կտեղափոխվի մինչև տարեվերջ

Ավտոմաքսատունը Գյումրի կտեղափոխվի մինչև  տարեվերջ

PanARMENIAN.Net - «Իմ քայլը հանուն Շիրակի» գործարար համաժողոին ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ավտոմաքսատունը Գյումրի կտեղափոխվի մինչև 2019 թվականի վերջ, հայտնել է CivilNet-ը։

Ապրիլին 9-ին Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել էր քայլեր ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու համար։ ՊԵԿ-ը, սակայն, հանձնարարականի բնույթը փոխել էր՝ հայտարարելով, որ իրենք Գյումրիում մտադիր են ստեղծել «արտաքին տնտեսական գործունեության ժամանակակից կենտրոն»։

Սա, ըստ էության, առնչություն չուներ ավտոմաքսատան ու դրանից ստացվելիք օգուտների հետ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---