ԵՄ-ն պատրաստ է բազմամիլիոնանոց ֆինանսական աջակցություն տալ ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին

ԵՄ-ն պատրաստ է  բազմամիլիոնանոց   ֆինանսական աջակցություն տալ ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստ է զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին:

«ԵՄ-ն շատ հստակ աջակցություն է հայտնել ՀՀ-ում դատաիրավական բաեփոխումներին: Այս աջակցությունը տարբեր մակարդակներում ներկայացվել է մեր հայ գործընկերներին: Մենք պատրաստ ենք ապահովել քաղաքական, խորհրդատվական և ֆինանսական աջակցությունը», - ասել է դեսպանը:

Նա ասել է, որ այս պահին դիտարկվել է երկու ուղղություն. առաջինն ուղիղ աջակցությունն է, որ 2019-ի թվականի աշնանը հասանելի կդառնա ՀՀ-ի կառավարությանը:

«Մենք խոսում ենք բազմամիլիոնանոց աջակցության մասին՝ գալիք մի քանի տարիների համար: Մեր քննարկումները ՀՀ կառավարության հետ շատ արդյունավետ և դրական են եղել: Սպասում ենք կոնկրետ ծրագրերի, որոնք այժմ ՀՀ կառավարությունը քննարկում և պատրաստում է», - ասել է դեսպանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---