Քաղաքապետարանում տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկվում

Քաղաքապետարանում տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկվում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։ Այս մասին հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակով Կարապետյանը:

«Անցած հանգստյան օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցցաների օգտագերեր վերարտադրում էին ֆեյսբուքյան կեղծ էջից տարածված մի հարցում՝ նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, թե իբր քաղաքային իշխանությունը պատրաստվում է բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը: Հայտնում ենք, որ քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում», - գրել է մամուլի քարտուղարը։

Նա նաև երևանցիներին խնդրել է քաղաքապետարանի գործունեությանն առնչվող հարցերում հիմնվել պաշտոնական տեղեկատվության վրա։

Ընթերցեք նաև՝ «Ինչ ավտոբուսներ, գրաֆիկ և տոմսային համակարգ կունենա տրանսպորտային նոր ցանցը. Վերջնական նախագիծը»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---