ՀՅԴ-ն, «Երկիր ծիրանին» ու ևս 5 կուսակցություն համատեղ հայտարարություն են արել

ՀՅԴ-ն, «Երկիր ծիրանին» ու ևս 5 կուսակցություն համատեղ հայտարարություն են արել

PanARMENIAN.Net - «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի», «Մեկ Հայաստան», Հ. Յ. Դաշնակցություն, Ռամկավար Ազատական և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել ՀՀ-ում դատարանների շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ:

«Դատարանների և դատավորների նկատմամբ քաղաքական իշխանության կողմից ազդեցություն գործադրելու ցանկացած փորձ անթույլատրելի է։ Սահմանադրական կարգի պահպանման և անհրաժեշտ անվտանգային իրավիճակի ապահովման համատեքստում անընդունելի և դատապարտելի է, երբ՝ ոաղաքական իշխանության ուղղակի մասնակցությամբ կազմակերպվում է դատարանների արգելափակում, խոչընդոտվում է դատավորների և փաստաբանների բնականոն աշխատանքը, ճնշում է գործադրվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների վրա», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ «անթաքույց նպատակադրմամբ փորձ է արվում ձևավորել սեփական քաղաքական շահերը սպասարկող Սահմանադրական դատարան»:

«Այս նպատակով Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն, ըստ էության, պարտադրեց Հանրապետության նախագահին՝ առաջադրել Սահմանադրական դատարանի՝ իշխանության քաղաքական հայացքներն ու գործելաոճը որդեգրած դատավորի թեկնածու, որն իր ընտրության հաջորդ օրն իսկ ինքն իրեն ապօրինաբար հռչակեց Սահմանադրական դատարանի նախագահ: Դատական համակարգի նվաճման քաղաքական այս ծրագրի իրագործմանը լծվել են նաև իշխանամերձ մամուլն ու փորձագիտական ուղղորդվող մի շրջանակ, որն առանց հստակ հայեցակարգի, առաջ է քաշում և փորձում դատական բարեփոխումների քաղաքական օրակարգը փոխարինել ոչ իրատեսական, երկրի իրավական անվտանգությանը սպառնացող գաղափարներով` ներառյալ անցումային արդարադատությունը, դատավորների համատարած վեթինգը, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը: Արհամարհելով իրավունքի գերակայության, անմեղության կանխավարկածի, սեփականության անձեռնմխելիության սկզբունքներն ու աղավաղելով դատաիրավական համակարգի բնականոն բարեփոխման օրակարգը՝ հարվածի տակ են դրվում Հայաստանի Հանրապետության գործող իրավակարգը և երկրի կայունությունը», - ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---