Օգոստոսի 1-ից Նորագավիթի մաքսատունն աշխատելու է 7-օրյա գրաֆիկով

Օգոստոսի 1-ից Նորագավիթի մաքսատունն  աշխատելու  է 7-օրյա գրաֆիկով

PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ից Նորագավիթի մաքսատունն աշխատելու են 7-օրյա գրաֆիկով, սպասարկելու է լրացուցիչ 6 աշխատակից:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Շուշան Ներսիսյանը հայտնել է, որ մաքսային պահեստներում բեռնաթափման աշխատանքներ իրականացվելու են նաև շաբաթ-կիրակի օրերին:

«Ուզում եմ նշել, որ այս ամենին համալիր լուծում տալու նպատակով շատ կարևոր է վարչապետի՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հանձնարարականը, որտեղ կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները և կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ ավտոմեքենան արագ և հեշտ մաքսազերծելու և հաշվառելու համար: Հանձնարարականի առնչությամբ լայնածավալ աշխատանքներն արդեն մեկնարկել են և, ինչպես վարչապետը հայտարարեց, ավտոմաքսատունն արդեն տեղափոխված կլինի Գյումրի մինչև տարեվերջ», - գրել է Ներսիսյանը:

Ընթերցեք նաև՝ «7 ամսում 70,000-ից ավելի մեքենա է ներկրվել ՀՀ»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---