Աղբատար ևս 2 մեքենա և 400 աղբարկղ հասել են Երևան

Աղբատար ևս 2 մեքենա և 400 աղբարկղ հասել են Երևան

PanARMENIAN.Net - Երևան են հասել քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը. շաբաթվա ընթացքում դրանք կսկսեն աշխատել, հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Մնացածին սպասում ենք առաջիկա շաբաթների ընթացքում։ Համաքաղաքացիներին կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված վիճակի համար և զինվել համբերությամբ», - գրել է Կարապետյանը։

Նա նաև հայտնել է, որ հուլիսի 23-ին տեղ կհասնի նաև աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ մոտ 400 հատ։

«Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի», - եզրափակել է Կարապետյանը։

Ավելի վաղ քաղաքապետարանը հայտարարել է մի քանի տասնյակ աղբատար մեքենա ձեռք բերելու մասին, դրանցից 24-ն արդեն գնվել է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---