Ֆրանսիայի նախկին վարչապետը՝ ՀՀ պետհետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի անդամ23 հուլիսի 2019 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական հետքրքրությունների ֆոնդը հայտարարել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ Դե Վիլեպինին տնօրենների խորհրդի անդամ նշանակելու մասին, այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։ ԱՆԻՖ գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը նշել է, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ գործող ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը նախատեսում է համաշխարհային մակարդակի ներկայացուցչություն և, այս համատեքստում Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ Դե Վիլեպինի ներգրավումը «սահմանում է մասնակցության չափազանց բարձր մակարդակ»։ Դե Վիլեպինը նշել է, որ ԱՆԻՖ-ի թիմին միանալը սկիզբ է մի նոր ու հետաքրքիր ճամփորդության: «Ինչպես Ֆրանսիան, Հայաստանը նույնպես վերջերս անցավ քաղաքական դաշտի էական երիտասարդացման մի փուլ, և դրա վկայությունն է այն, որ ԱՆԻՖ գործադիր տնօրեն պարոն Փափազյանը 37 տարեկան է, իսկ խորհրդի նախագահ, փոխվարչապետ պարոն Ավինյանը՝ 30 տարեկան», - ասել է Ֆրանսիայի նախկին վարչապետ։ Դոմինիկ դե Վիլեպինն ավարտել է Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտը (Sciences-Po) և կառավարման ազգային դպրոցը (École Nationale d'Administration)։ Ունի բակալավրի աստիճան իրավունքի և գրականության ոլորտում: Դոմինիկ դե Վիլեպինը սկսել է իր կարիերան որպես դիվանագետ: 1993-ին նշանակվել է արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեի գրասենյակի ղեկավար, ինչից հետո նախագահ Ժակ Շիրակի կողմից նշանակվել է իր աշխատակազմի ղեկավար` 1995-2002 թվականներին: 2002 թվականին Դոմինիկ դե Վիլեպինը նշանակվել է արտաքին գործերի նախարար: 2004-ին դարձել է ներքին գործերի նախարար, իսկ 2005-2007թթ. զբաղեցրել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |