Շինաղբը՝ միայն Նուբարաշեն. Հսկողություն է տարվում

Շինաղբը՝ միայն Նուբարաշեն. Հսկողություն է  տարվում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ ուժեղացված հսկողություն է իրականացնում շինաղբի ապօրինի կուտակման վայրերի մոտ:

Հուլիսի 23-ի վաղ առավոտից արգելվել է մուտքը Շենգավիթի Ներքին Չարբախ թաղամասի տարածքում ձևավորված անօրինական աղբավայր: Բոլոր վարորդները զգուշացվել են և ուղղորդվել դեպի Նուբարաշենի աղբավայր:

«Բոլոր այս հողատարածքները համայնքային սեփականության են, որտեղ ինքնակամ, օրենքի կոպիտ խախտումներով մարդիկ հիմնել են շինարարական աղբավայր: Շաբաթվա ընթացքում հարյուրավոր մեքենաներ մտնում են այստեղ և ամբողջ տարածքը լցվում է շինաղբով: Այս երևույթն ունի կազմակերպիչ, կան հսկիչներ, որոնք մեքենաներն ուղղորդում են այստեղ: Մայրաքաղաքում կա նման 6 մշտական վայր: Խնդիրը լուծելու համար անցնելու ենք կոշտ մեթոդների, ընդհուպ մեքենաները կտարվեն տուգանային հրապարակ, իսկ վարորդները կտուգանվեն»,- նշել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը և ընդգծել, որ բոլոր հասցեներում սահմանվելու է մշտական հսկողություն:

Երևանի քաղաքապետարանը շինարարական աղբ տեղափոխող բոլոր մեքենաների վարորդներին տեղեկացնում և հիշեցնում է, որ շինաղբի համար նախատեսված միակ օրինական վայրը Նուբարաշենի աղբավայրն է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---