Ոչխարաբուծության ծրագիր. 2019-2027-ին կարտադրվի մոտ 5 մլրդ դրամի միս և 0.5 մլրդ դրամի կաթ

Ոչխարաբուծության  ծրագիր. 2019-2027-ին կարտադրվի մոտ  5 մլրդ դրամի միս և 0.5 մլրդ դրամի կաթ

PanARMENIAN.Net - ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրով նախատեսվում է ոլորտի տնտեսվարողներին հնարավորություն ընձեռել մատչելի պայմաններով ձեռք բերել (ներկրել) մոտ 30,000 գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջե­րավոր կենդանիներ։

Ծրագրով ակնլակվում է, որ կավելանա ոչխարների և այծերի գլխաքանակը։ Ծրագրի շրջանակնում ձեռք բերված բարձր տոհմային կենդանիների հաշվով մինչև 2027 թվականը կապահովվի մոտ 100,000 գլուխ արտադրատնտեսական բարձր հատկանիշ­ներով օժտված սերնդի ստացում։

Նշվում է, որ կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալ­ները։ 2019-2027 թվականներին կարտադրվի մոտ 5 մլրդ դրամ արժեքով միս և 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ, կբարձրանա ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի շահութաբերու­թյան մակար­դակը, պայմաններ կստեղծվեն արտահանման ծավալների ավելացման համար։

Ծրագրով հնարավորություններ կստեղծվեն հանրապետության արոտների և խոտ­հարքների առավել արդյունավետ օգտագործման համար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---