ՀՀ քաղաքացիները կարող են ավելի հեշտ ստանալ ՌԴ-ում կացության իրավունք

ՀՀ քաղաքացիները կարող են ավելի հեշտ ստանալ ՌԴ-ում կացության իրավունք

PanARMENIAN.Net - Ռուսաստան Դաշնությունը մտադիր է դյուրացնել հետխորհրդային երկրների, այդ թվում նաև՝ ՀՀ քաղաքացիների համար կացության իրավունք ստանալու ընթացակարգը, հայտնել է «Պառլամենտսյակա գազետան»։

Համապատասխան օրինագիծը մշակել է ՌԴ կառավարությունը։

Կացության իրավունքը նախատեսվում է շնորհել օտարերկրացիների մի շարք խմբերի՝ այդ թվում ՌԽՖՍՀ-ում ծնված և նախկինում ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցած անձանց, ՌԴ տարածքում ծնված երեխաներին, որոնց օտարերկրացի ծնողներն ունեն կացության իրավունք, ինչպես նաև այն օտարերկրացիներին, որոնք Ռուսաստանի Դաշնությունում որպես որակավորված մասնագետներ աշխատում են կես տարուց ոչ պակաս:

Ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու իրավունք առաջարկում են տալ նաև այն քաղաքացիներին, որոնք ծնվել են Ռուսաստանի տարածքում, վերաբնակեցվել են երկրում վերաբնակեցման գործընթացի կարգավորման և փախստականների իրավունքների պաշտպանության մասին միջազգային պայմանագրի շրջանակում, որը կնքվել է Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ:

Պետդումայում օրինագիծը երրորդ ընթերցմամբ կքննարկի հուլիսի 23-ի լիագումար նիստում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---