Զոհրաբյանն առաջարկել է զինվորին ինքնասպանության դրդելու համար 3-ի փոխարեն 5-7 տարով ազատազրկել

Զոհրաբյանն առաջարկել է զինվորին ինքնասպանության դրդելու համար  3-ի փոխարեն 5-7 տարով ազատազրկել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է խստացնել զինվորին ինքնասպանության դրդելու համար գործող պատժաչափը: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Նա առաջարկել է գործող օրենքով սահմանված 3 տարվա փոխարեն 5-7 տարի ազատազրկում նախատեսել այդ արարքի համար:

«Զինվորին ինքնասպանության դրդելու համար գործող Քրեական Օրենսգրքով ընդամենը 3 տարի ազատազրկում սահմանելը լուրջ չէ։ Քրեական օրենսգրքում ես առաջարկում եմ փոփոխություն՝ զինվորին ինքնասպանության դրդելու համար որպես պատիժ սահմանել 5-7 տարի ազատազրկում։ Ես հասկանում եմ, որ զինվոր կորցրած ծնողի վիշտն անսահման է, սակայն բոլոր նրանք, ովքեր ինքնասպանության կդրդեն զինվորին, առնվազն պիտի շատ ավելի լուրջ քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Զոհրաբյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---