Շարմազանովը միացել է ՀՀԿ-ի օրոք ստորագրված Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին

Շարմազանովը միացել է ՀՀԿ-ի օրոք ստորագրված Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին

PanARMENIAN.Net - ԱԺ նախկին փոխխոսնակ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի շենքի դիմաց միացել է կանանց և ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքին:

Կոնվենցիան ստորագրվել է 2018 թվականի հունվարի 18-ին՝ Հայաստանի հանրապետական կուսակցության իշխանության օրոք:

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ազգային պահպանողական կուսակցություն է և չի կարող կողմ լինել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, և եթե մենք կողմ լինեինք, մեր իշխանության օրոք վավերացման խնդիրը կբերեինք ԱԺ, բնականաբար դեմ ենք, սա դեմ է մեր ազգային արժեքներին, այստեղ կան դրույթներ, որոնք մտահոգիչ են», 168.am-ի հետ զրույցում ասել է Շարմազանովը:

Ընթերցեք նաև՝ «Սայլը ձիուց առաջ կամ ինչու Ստամբուլյան կոնվենցիան պետք չէ ոչ մեկին, բացի աղմկողներից»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---