Մարզահամերգային համալիրի մոտակայքում հեթական հրդեհն է

Մարզահամերգային համալիրի մոտակայքում հեթական հրդեհն է

PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ին` ժամը 13:00-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում այրվում է բուսածածկույթ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ավելի վաղ տարածքում ևս մեկ հրդեհ էր բռնկվել: Ոստիկանություն ահազագն էր ստացվել, որ երկու անհայտ անձ դիտավորյալ են հրդեհել տարածքը՝ դիմելով փախուստի:

ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---