Վայոց ձորի մարզում բարձրորակ ակնաբուժական ծառայություններ կմատուցեն

Վայոց ձորի մարզում  բարձրորակ ակնաբուժական ծառայություններ կմատուցեն

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վայոց ձորի մարզում բարձրորակ ակնաբուժական ծառայություններ կմատուցեն։

«Հայկական ակնաբուժական նախագծի հետ հանդիպման արդյունքներով որոշեցինք, որ նրանց 5-րդ մարզային կենտրոնը կբացվի Եղեգնաձոր քաղաքում և կապահովի Վայոց Ձորի մարզը բարձրորակ ակնաբուժական ծառայություններով, ներառյալ աչքի վիրահատությունները», - գրել է նախարարը։

Նա հայտնել է, որ նաև որոշել են՝ մասնագետների համատեղ այցելություններ կարվեն Վայոց Ձորի սահմանամերձ գյուղեր՝ բնակիչներին տեղում ակնաբուժական և ստոմատոլոգիական բուժօգնություն ցույց տալու համար։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---