Մոսկվայում ցույցեր են․ 140-ից ավելի բերման ենթարկված կա (վիդեո)

Մոսկվայում ցույցեր են․  140-ից ավելի բերման ենթարկված կա

PanARMENIAN.Net - Ռուսաստանի մայրաքաղաքի օրենսդիր մարմնի ընտրություններին անկախ թեկնածուների գրանցման պահանջով Մոսկվայում զանգվածային բողոքի ակցիաներ են․ Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացել քաղաքի տարբեր հատվածներում:

«Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ՝ կան արդեն ձերբակալվածներ, որոնց թվում է նաև Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը, մինչև այդ ընդդիմադիր գործչի բնակարանում ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել: Մի խումբ ակտիվիստներ էլ բերման են ենթարկվել փողոցներից:

Այս պահին բերման ենթարկվածների թիվն անցել է 140-ը։

Մոտ վեց տասնյակ ընդդիմադիր գործչի Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել սեպտեմբերի 8-ին կայանալիք քաղաքային դումայի ընտրություններին որպես թեկնածու։ Նրանց աջակիցների ստորագրությունների մի մասը անվավեր են ճանաչվել։ Չգրանցված թեկնածուների աջակիցները հուլիսի 20-ին Մոսկվայում բազմամարդ բողոքի ակցիա էին կազմակերպել, որին մասնակցել է շուրջ 30 հազար մարդ. սա վերջին տարիների ամենամարդաշատ ակցիան էր։

Բողոքի ակցիայից հետո Ռուսաստանի կենտրոնական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտարարել է, թե պետք է նորից ուսումնասիրել անվավեր ճանաչված ստորագրությունները։

Photo by Anton Sergienko / RFE/RL
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---