1 օրում Սևանում 100,000 մարդ է հանգստացել

1 օրում Սևանում 100,000 մարդ է հանգստացել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Սևանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը հուլիսի 28-ին կազմել է ավելի քան 100,000 մարդ:

«ՀՀ պետական մարմինների տվյալներով՝ երեկ Սևանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: ՀՀ քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքը առաջին հերթին ապահովում են Հայաստանի Զինված ուժերը, այդ թվում սեփական կյանքի գնով: Փառք Հայոց բանակին»,- գրել է Փաշինյանը:

Հուլիսի 28-ին Հայաստանում նշում էին Վարդավառը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---