«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը՝ Տարանտինոյի ամենահաջողված նախագիծն ըստ հավաքած գումարի

«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը՝ Տարանտինոյի ամենահաջողված նախագիծն ըստ հավաքած գումարի

PanARMENIAN.Net - Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը դարձել է ռեժիսորի ամենահաջողված նախագիծն ըստ վարձույթում հավաքած գումարի: Տարանտինոյի թվով 9-րդ կինոժապավենն առաջին հանգստյան օրերի ընթացքում $40 մլն է հավաքել, գրում է Gazeta.ru-ն Variety-ի վրա հղումով:

Նշվում է, որ ֆիլմի հաջողությունը պայմանավորված է դերասանների աստեղային կազմով, որոնց թվում են Բրեդ Փիթը, Լեոնարդո դի Կապրիոն և Մարգո Ռոբին, ինչպես նաև քննադատների դրական արձագանքով:

Ֆիլմը պատմում է հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ՝ Շերոն Թեյթի (Մարգո Ռոբբի) սպանության մասին, որը 1969-ի օգոստոսին կատարել են սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի հետևորդները:Ֆիլմի գլխավոր հերոսներն են հեռուստատեսային վեսթերնների նախկին աստղեր Ռիկ Դալթոնը (Լեոնարդո դի Կապրիո) և Քլիֆ Բուտը (Բրեդ Փիթ): Ալ Պաչինոն կատարում է գործակալ Մարվին Շվարցի դերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---