Եթովպիայում 1 օրում մոտ 350 մլն ծառ են տնկել

Եթովպիայում 1 օրում մոտ 350 մլն ծառ են տնկել

PanARMENIAN.Net - Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին հայտարարել է, որ երկիրը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ հուլիսի 29-ին երկրի ամբողջ տարածքում ավելի քան 350 մլն ծառ է տնկվել:

Վարչապետի նախաձեռնած «Կանաչ ժառանգություն» ծավալուն քարոզարշավի շրջանակում երկրում փակվել էին որոշ հաստատություններ, որպեսզի աշխատակիցները կարողանան միանալ կանաչապատմանը դրա համար հատկացված ավելի քան 1000 վայրում, գրում է ՌԲԿ-ն:

Վարչապետի նախաձեռնության շրջանակում ավելի քան 1 մլն կամավոր 12 ժամում 350 մլն ծառ է տնկել: Սակայն, նպատակին հասնելու համար դեռ շատ անելիք կա՝ 4 մլրդ տնկի դեռ պետք է տնկվի:

Ըստ ՄԱԿ-ի, Եթովպիայի անտառածածկը XX դարի սկզբին գրանցված 35%-ից նվազել է մինչև 4%: 2016-ին երկիրը միացել է 20 այլ աֆրիկյան երկրի, որոնք պարտավորվել են վերականգնել անտառը 100 մլն հա տարածքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---