ՀՀ ԶՈւ տանկիստները մասնակցում են «Տանկային բիաթլոնին»

ՀՀ ԶՈւ տանկիստները մասնակցում են «Տանկային բիաթլոնին»

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցաձևի մասնակցության և տանկերի երանգների ընտրության վիճակահանությունը:

ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմը, ըստ վիճակահանության արդյունքի, «Տանկային բիաթլոնի» առաջին փուլին կմասնակցի օգոստոսի 4-ին, մրցելով Ղրղզստանի, Իրանի և ՌԴ-ի տանկային անձնակազմերի հետ: Հայ զինծառայողները մրցույթին կմասնակցեն դեղին տանկերով:

Մրցումների անցկացման վայրում հայ տանկիստները ծանոթացել են երթուղուն, արգելագոտիներին, քննարկել առաջադրանքներն արագ և արդյունավետ կատարելու եղանակները:

Օրվա ավարտին, կրկին վիճակահանությամբ, ընտրվել են տանկերը, որոնք պետք է շահագործեն մասնակից թիմերը: Հայկական անձնակազմը ծանոթացել է ամրակցված տեխնիկային, փորձարկել այն:

Տանկային բիաթլոն-2014-ում հայ տանկիստները նվաճեցին մրցույթի երկրորդ տեղն ու որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ ՌԴ պաշտպանության նախարարությունից ստացան մրցանակ՝ մեկ միավոր Տ-90Ս տանկ։Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետություների հավաքականների` հայկական զինված ուժերի հավաքականը կազմված էր նաև ժամկետային զինծառայողներից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---