Գրիգորյանին պատկանող 140 միավոր գույքը պետությունն աճուրդի կհանի30 հուլիսի 2019 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել է վերացնել գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի շարժական և անշարժ գույքերի վրա դրված կալանքը՝ այն աճուրդի հանելու նպատակով։ Ստաված գումարից 1 մլրդ դրամը պետք է փոխանցվի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին՝ որպես չկատարված հարկային պարտավորություն: Lragir.am-ի փոխանցմամբ, Մարտիրոսյանը միևնույն ժամանակ որոշել է Կոմիտեին տեղեկացնել, որ եթե նշված գույքի իրացման արդյունքում ստացված գումարը գերազանցի 1 մլրդ դրամը, ապա այդ մասին իրազեկի դատարանին, որպեսզի վերջինս քննարկի մնացած գույքի վրա արգելանք դնելու հարցը։ Հուլիսի 30-ին ՊԵԿ-ը գրություն էր ուղարկել Գրիգորյանի գործով դատավորին՝ խնդրելով նրա ընկերությանը պատկանող գույքերի վրա դրված կալանքը վերացնել, հնարավորություն տալ, որպեսզի ՊԵԿ-ն իրացնի այդ գույքը, վաճառի այն և գոյացած մոտ 1 մլրդ դրամ հարկային պարտավորությունը վճարի։ Խոսքը՝ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի մասին է: Կատարողական վարույթի շրջանակում արգելանքի է վերցվել ընկերությանը պատկանող 47 շարժական և 93 անշարժ գույքը։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |