Վալլեքս. Թեղուտի պոչամբարը կարող է փլուզվել30 հուլիսի 2019 - 18:53 AMT PanARMENIAN.Net - «Վալլեքս» խմբի ընկերությունների հայտարարություն է տարածել Թեղուտի լեռնահանքային համալիրի պոչամբարի պատվարի անվտանգության հետ կապված որոշ հարցերի վերաբերյալ։ «Ամրագրվել է, որ առանց պոչամբարի պատվարի կայունության մակարդակի բարձրացման և սեյսմիկ ու ստատիկ անվտանգության ապահովման Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի հետագա շահագործումը կառաջացնի պատվարի ինքնափլուզման իրական վտանգ։ Հետևաբար՝ անհրաժեշտ է անհետաձգելի քայլեր իրականացնել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբարի պատվարի կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ», - ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ տրամադրված եզրակացությունների խորքային ուսումնասիրությունը վկայում է, որ պոչամբարի պատվարի անվտանգության ապահովման աշխատանքների կատարման անհրաժեշտությունը որևէ կերպ չի կարող նվազել պոչամբարի շահագործման ժամանակավոր դադարի արդյունքում։ Համաձայն տրված եզրակացությունների՝ պոչամբարի պատվարի կայունության վտանգներն էապես չեն նվազելու նույնիսկ նախագծայինից զգալիորեն ցածր ծավալներով արտադրողականությամբ կոմբինատի շահագործման դեպքում։ «Լիարժեքորեն գիտակցելով, որ ֆինանսավորող ՎՏԲ բանկը (այսուհետ՝ Բանկ) կարող է իրավիճակն օբյեկտիվ չգնահատել, և «Վալլեքս» խումբը կարող է կորցնել տասնամյակների ջանքերով ստեղծված լեռնահանքային համալիրը՝ մենք տարածաշրջանի ազգաբնակչության առողջության և կյանքի անվտանգությունը համարել ենք գերակա և 2018 թվականի հունվարի 12-ից կասեցրել ենք լեռնահանքային համալիրում հանքաքարի արդյունահանումն ու հարստացումը՝ զուգահեռաբար իրականացնելով առկա արտադրական հզորությունների, կոմբինատի սարքերի, սարքավորումների ևգույքի պահպանման ու դրա գործունակության ապահովման նպատակով ընթացիկ սպասարկման գործողություններ: Մենք մշտապես և օպերատիվորեն իրազեկել ենք Բանկին պոչամբարի հետ կապված խնդիրների, Թեղուտի լեռնահանքային համալիրի աշխատանքի անխուսափելի դադարեցման և վերսկսման նախապայմանների մասին», - ասված է հաղորդագրության մեջ: 2018 թվականի հուլիսի 23-ին Բանկին հասցեագրված հերթական նամակում «Վալլեքս» խմբի ընկերությունները ևս մեկ անգամ շահագրգռվածություն են հայտնել Թեղուտի լեռնահանքային համալիրում հանքաքարի արդյունահանման և հարստացման աշխատանքների վերսկսման հարցում՝ ընդգծելով, որ դա կարող է արվել բացառապես տեխնիկական և բնապահպանական միջազգային ստանդարտների պահանջների պահպանմամբ: Նույն նամակում ներկայացվել են նաև այն անհրաժեշտ քայլերը, որոնք կերաշխավորեն Թեղուտի լեռնահանքային համալիրի անվտանգ վերագործարկումը և երկարաժամկետ շահագործումը՝ նվազագույնի հասցնելով վերոհիշյալ ռիսկերը: «Ցավոք՝ Բանկը բացահայտված իրական վտանգն օբյեկտիվորեն չգնահատեց, ինչի արդյունքում «Վալլեքս» խումբը կորցրեց Ընկերությանը պատկանող Թեղուտի լեռնահանքային համալիրի նկատմամբ վերահսկողությունը՝ հայտնվելով նաև Բանկի հետ բազմաբնույթ դատական վեճերում։ Հաշվի առնելով, որ խնդիրը վերաբերում է ՀՀ Լոռու մարզի մի շարք համայնքների ազգաբնակչության կյանքի և առողջության անվտանգությանը՝ պոչամբարի պատվարի կայունության խնդիրների մասին Ընկերությունը 2018 թվականի հուլիսին պաշտոնական նամակներով՝ համապատասխան հաշվառում վարելու և հետագա վերահսկողություն ապահովելու համար տեղեկացրել է ՀՀ Կառավարության լիազոր մարմիններին (բնապահպանության, արտակարգ իրավիճակների և նախկին էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին) միաժամանակ տրամադրելով ներգրավված բոլոր մասնագիտացված կազմակերպությունների կազմած հաշվետվությունների պատճենները», - ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ պոչամբարի կայունության խնդրին առնչվող բոլոր վերոնշյալ հաշվետվություններն ու փաստաթղթերը Ընկերության գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերի հետ միասին պատշաճ կերպով տրամադրվել են նաև Ընկերության՝ Բանկի նշանակած նոր ղեկավարությանը: «Տեղյակ լինելով, որ Ընկերությունը՝ ի դեմս ներկա բաժնետերերի ու գործադիր մարմնի, փաստացի վերագործարկել է Թեղուտի լեռնահանքային համալիրը՝ հերթական անգամ հայտարարում ենք, որ «Վալլեքս» խումբը ներկայում այդ համալիրի նկատմամբ որևէ վերահսկողություն և (կամ) ազդեցություն չունի ու պոչամբարի պատվարի հնարավոր ինքնափլուզման կամ այլ անբարենպաստ իրավիճակի առաջացման դեպքում որևէ կերպ չի կարող պատասխանատու լինել դրա հետևանքների համար», - ասված է հաղորդագրության մեջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա |