ԶՈւ համար սանիտարական նորմերի խախտմամբ մսի տեղափոխման մեղավորները կպատժվեն

ԶՈւ համար սանիտարական նորմերի խախտմամբ մսի տեղափոխման մեղավորները կպատժվեն

PanARMENIAN.Net - Անթույլատրելի վիճակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մեղավորները կպատժվեն:

«Մեղավորները միանշանակ կպատժվեն։ Նաև նման դեպքերից խուսափելու համար լավագույն լուծումը սննդի ապահովման կարգը փոխել է պետք, որը առաջարկում ենք»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, թե ինչպես է ՊՆ համարանիշներով մեքենան սանիտարահիգիենիկ նորմերի ակնհայտ խախտմամբ միս տեղափոխում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---