Դեսպան. ԱՄՆ-ն պատրաստ է օգնել ՀՀ-ին կոռուպցիայի դեմ ու հանուն իրավունքի գերակայության պայքարում

Դեսպան. ԱՄՆ-ն պատրաստ է օգնել ՀՀ-ին կոռուպցիայի դեմ  ու հանուն իրավունքի գերակայության պայքարում

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ հանդիպմանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հայտնել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստակամ է Հայաստանին ուղղված աջակցություն ցույց տալ կոռուպցիայի դեմ պայքարի ու իրավունքի գերակայության ամրապնդման ոլորտներում:

Նա անդրադարձել է նաև աջակցությանը մարդու իրավունքների պաշտպանության և տնտեսական զարգացման հարցերում:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդարադատության ոլորտի օրակարգը քննարկելու նպատակով նախաձեռնած հանդիպման համար և ներկայացրել դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտները բարեփոխելուն ուղղված ինտենսիվ աշխատանքները:

Ռուստամ Բադասյանը դրանցից առանձնացրել է հակոկոռուպցիոն երկու նոր մարմինների, Հակակոռուպցիոն նոր դատարանի ստեղծումը, ապօրինի ծագում ունեցող գույթի բռնագանձման ինստիտուտի ներդրումը, պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցումն ու էլեկտրոնային արդարադատության ներդրումը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---