Սուրենյան. Մեղրիում +43 է

Սուրենյան. Մեղրիում +43 է

PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ին Մեղրիում +43 աստիճան է գրանցվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Ժամը 16։00 դրությամբ Մեղրիում +43, իսկ Երևանում +40 աստիճան է»,-ասվում է գրառման մեջ։

ԱԻՆ-ը հայտնում է, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ի ցերեկը կբարձրանա 2-3, օգոստոսի 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով։ Երևանում՝ հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---