ԱՄՆ-ն 3 ամսով երկարացրել է Իրանում միջազգային միջուկային գործակցության թույլտվությունը

ԱՄՆ-ն 3 ամսով երկարացրել է Իրանում միջազգային միջուկային գործակցության թույլտվությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը մտադիր է կրկին թույլ տալ սահմանափակ միջազգային գործակցությունն Իրանում՝ քաղաքացիական միջուկային նախագծերի շրջանակում: Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, խոսքը ևս մեկ անգամ թույլտվությունը 90 օրով երկարացնելու մասին է:

Բոլոր գործողություններն այդ հարցի շուրջ ուշադրության կենտրոնում են: Այդ մասին հայտարարել է Բոլթոնը, հայտնում է Deutsche Welle-ն Fox Business-ի վրա հղումով:

Վերջին անգամ ԱՄՆ-ն նման թույլտվությունը երկարացրել էր մայիսին: Խոսքը նաև որոշ նախագծերի մասին է Իրանի Արաք, Ֆորդո և Բուշեր ատոմակայաններում: Սպիտակ տան որոշումը թույլ կտա ՌԴ-ին և եվրոպական երկրներին շարունակել գործակցությունն Իրանի հետ՝ ապահովելով գործողությունների «քաղաքացիական բնույթը»:

2018-ին ԱՄՆ-ն միակողմանի կերպով դուրս է եկել Իրանի հետ միջուկային համաձայնագրից: Եվրոպական մասնակիցները՝ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, փորձում են պահպանել գործարքը: ԱՄՆ-ն սկսել է փուլ առ փուլ պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ՝ փորձելով ստիպել Իրանին վերանայել գործարքի պայմանները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---