Նիդերլանդներում արգելել են փարաջա կրել. Տուգանքը՝ 150 եվրո

Նիդերլանդներում արգելել են փարաջա կրել. Տուգանքը՝ 150 եվրո

PanARMENIAN.Net - Բազմամյա վեճերից հետո Նիդերլանդներում արգելել են դեմքը փակող հագուստի տարրեր կրել: Որոշումն ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ից և վերաբերում է, օրինակ, մահմեդական փարաջային և նիքաբին: Նման հագուստ չի կարելի կրել հասարակական վայրերում, այդ թվում դպրոցներում, հիվանդանոցներում, պետական հաստատություններում և տրանսպորտում:

Ներքին գործերի նախարարությունը կոչ է արել իրավասու մարմիններին և տեղական իշխանություններին ապահովել արգելքի կատարումը: Իսկ անվտանգության ծառայության աշխատակիցները պետք է պահանջեն, որ փարաջայով կամ նիքաբով կինը հասարակական վայրում բացի դեմքը: Պահանջը կատարելու արգելքի դեպքում նրան կարող են արգելել մուտքը հաստատություն և կարող են տուգանել 150 եվրոյով, գրում է Deutsche Welle-ն:

Մինչ օրս դեռ պարզ չէ, արդյոք արգելքի ազդեցությունն ամբողջական կլինի: Որոշ հաստատություններ, օրինակ, հիվանդանոցներ, հասարակական տրանսպորտն ու ոստիկանությունն արդեն հայտարարել են, որ չեն պահպանելու այն:

Դեմքը ծածկող հագուստի տարրերի արգելման շուրջ վեճը Նիդերլանդներում շարունակվում է արդեն 14 տարի: 2011-ին առաջինը Ֆրանսիան արգելեց փակել դեմքը հասարակական վայրերում: Նման արգելքներ կան նաև Դանիայում, Բելգիայում, Բուլղարիայում և Ավստրիայում

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---