Օգոստոսի 4-ին մերձքաղաքային էլգնացքները կլինեն անվճար՝ բացի Երևան-Գյումրի էքսպրեսներից

Օգոստոսի 4-ին մերձքաղաքային էլգնացքները կլինեն անվճար՝ բացի Երևան-Գյումրի էքսպրեսներից

PanARMENIAN.Net - Oգոստոսի 4-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ №100/101 և 102/103 Երևան-Գյումրի-Երևան և Գյումրի-Երևան-Գյումրի էքսպրեսների, կլինի անվճար:

Անվճար կգործեն հետևյալ ուղերթները՝

• Երևան-Գյումրի-Երևան (սովորական էլեկտրագնացքներ)

• Երևան-Արաքս-Երևան

• Աբովյան-Ալմաստ-Շորժա

• Երևան-Երասխ-Երևան

Հայաստանի երկաթուղայիններն իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին, հայտնում է«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն:

 Ուշագրավ
Նրանք իրենց անվտանգ են զգում իրենց երկրների փողոցներում գիշերային ժամերին
Մանուկյանը հավելել է, որ հայրենիքը կորցնելու հարցն էր դրված և իրենք ճիշտ քայլի են դիմել
Տոնոյանը նաև նշել է, որ արդիականացվում է նաև 102-րդ ռուսական ռազմակայանը
Փոխքաղաքապետը խորհրդակցել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ