1 օգոստոսի 2019 - 13:57 AMT
Եռաբլուրում ներկ են լցրել Ապրիլյան պատերազմի զոհերի գերեզմաններին

Ֆեյսբուքյան օգտատեր Մերուժ Գասպարյանը տեսանյութ է տարածել Եռաբլուրից, որտեղ երևում է, որ Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմներին սև գույնի ինչ-որ նյութ է լցված:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասել է, որ դեպքի հանգամանքներն ուսումնասիրվում են: