Սիբիրյան հրդեհների ծուխը հասել է ԱՄՆ և Կանադա

Սիբիրյան հրդեհների ծուխը հասել է ԱՄՆ և Կանադա

PanARMENIAN.Net - Սիբիրյան անտառային հրդեհների ծուխը հասել է Ալյասկա և Կանադայի արևմտյան ափի որոշ շրջաններ: Այդ մասին հայտարարել է NASA-ն՝ հղում անելով արբանյակային տվյալներին:

Ըստ Գոդդարդի անվան Տիեզերական թռիչքների կենտրոնի մթնոլորտի ուսումնասիրման մասնագետ Քոլին Սեֆտորի, ծուխն այժմ հասել է կանադական Վանքուվերու ամերիկյան Սիեթլ: Մի մասը տարածվել է նաև Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում, գրում է tjournal.ru-ն:

Գիտնականները նշում են, որ տարածաշրջանում մթնոլորտի աղտոտման վրա ազդում են նաև Կանադայի հրդեհները՝ այնտեղ նույնպես անտառն է այրվում:

Հրդեհներին հետևում է նաև «Ռոսկոսմոսը»՝ այնտեղից փրկարարներին տեղեկություններ են հաղորդել 2 քկմ տարածքում իրավիճակի մասին:

Սիբիրում անտառային հրդեհների մակերեսը գերազանցում է 2,8 մլն հա-ն: Ակտիվ հրդեհաշիջման աշխատանքներ են ընթանում 170,000 հա վրա, հիմնականում Իրկուտսկի և Կրասնոյարսկի երկրամասերում: Ըստ ՌԴ բնության նախարարության, սիբիրյան անտառներում հրդեհների հիմնական պատճառը բնական գործոնն է՝ այսպես կոչված «չոր ամպրոպները»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---