Գյումրիում հագուստի ոլորտում 5 մլրդ դրամի ներդրումային ծրագիր կարվի

Գյումրիում հագուստի ոլորտում    5 մլրդ դրամի  ներդրումային  ծրագիր կարվի

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում հայտնել է, որ «Լենտեքս» ՍՊԸ-ն 5 մլրդ դրամի չափով ներդրում է իրականացնելու Գյումրիում հագուստի արտադրության ոլորտում:

«Ներկայում արդեն կատարվել է մոտ 1.4 մլրդ դրամի ներդրում, ստեղծվել է 32 աշխատատեղ։ Որոշման ընդունմամբ ներմուծվող ապրանքների ցանկը կփոփոխվի և կհամալրվի 11 ապրանքատեսակով. նախատեսվում է ներմուծել 1.78 մլրդ դրամի չափով ապրանք, կստեղծվի ևս 32 աշխատատեղ»,- հայտնել է նախարարը։

Ներդրումային ծրագրի արդյունքում 3 տարում նախատեսվում է ստեղծել 460 աշխատատեղ՝ 80,000 դրամ միջին աշխատավարձով:

Գործադիրը բավարարել է ընկերության ԱԱՀ հետաձգման արտոնություն ստանալու հայտը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---