Վերին Լարսի ճանապարհին թունել կփորվի. Տևողությունը 1 ժամով կկրճատվի

Վերին Լարսի ճանապարհին թունել կփորվի. Տևողությունը 1 ժամով կկրճատվի

PanARMENIAN.Net - Վերին Լարսի ուղղությամբ, Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքի մաս կազնող Քաշվեթի-Կոբի ճանապարհին՝ Կրեստովի կոչված լեռնանցքի տակ, կփորվի 9 կմ երկարությամբ թունել: Կառուցվող ճանապարհը ենթադրում է Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ անխափան երթևեկություն:

Կկառուցվի նաև 23 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհ: Այն 1 ժամով կնվազեցնի երթևեկության տևողությունը Թբիլիսիից մինչև Կազբեգիի անցակետ: Այն երթևեկելի կինի տարվա բոլոր եղանակներին:Նախագծի գնահատված արժեքը 558,6 միլիոն դոլար է: Այն համաֆինանսավորելու են Ասիական, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկերն ու Վրաստանի կառավարությունը, հայտնում է Shantnews-ը:

Նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհ, 6 կամուրջ և 5 թունել՝ ներառյալ 9 կմ-անոց թունել, որը կդառնա ամենաերկար թունելը Վրաստանում:

Շինարարական աշխատանքները մեկնարկել են: Այն նախատեսվում է ավարտել 2020 թվականին: Ներկայում գործող ճանապարհին ձմռանը երթևեկությունը հաճախ դադարեցվում է` սողանքների վտանգի և կլիմայական դժվար պայմանների պատճառով:

Գործող 35 կմ երկարությամբ Ռազմավիրական մայրուղին, որով ամեն օր երթևեկում է շուրջ 3,5 հազար մեքենա,Վրաստանի ամենավտանգավոր ճանապարհներից մեկն է: Ձմռան ամիսներին գրեթե 40 օր, եղանակով պայմանավորված, ճանապարհը երթևեկության համար փակ է, ինչը լուրջ խնդիր է հանդիսանում բեռանափոխադրողների, ինչպես նաև ուղևորների համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---