ԶԼՄ. Օզբիլիսը կխաղա Երևանի «Արարատում»

ԶԼՄ. Օզբիլիսը կխաղա Երևանի «Արարատում»

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, ռուսական «Կուբանի» և «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կվերադառնա Հայաստան և հանդես կգա Երևանի «Արարատի» կազմում, հայտնում է Sport24-ը:

29-ամյա ֆուտբոլիստը 2016-ից թուրքական «Բեշիքթաշի» անդամ է: Սակայն, թուրքական ակումբը հենց սկզբից նրան վարձակալական հիմունքով հանձնեց «Ռայո Վալեկանոյին», որտեղ նա ընդամենը 3 հանդիպման է մասնակցել:

2018-ի փետրվար-հունիսին Օզբիլիզը վարձակալությամբ խաղացել է «Շերիֆում»՝ մասնակցելով 4 խաղի:

Նախորդ խաղաշրջանը Օզբիլիզը սկսել է «Վիլլեմ II»-ում, իսկ ապրիլին հրաժարվել է փոխարինման դուրս գալ «Ֆորտունա Սիտարդի» հետ խաղում, որից հետո հոլդանական ակումբը խզել է պայմանագիրը նրա հետ: Օզբիլիսը «Վիլլեմ II» ակումբում 18 հանդիպման է մասնակցել, դարձել է 2 գոլի հեղինակ և 2 գոլային փոխանցում է կատարել:

Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը թուրքական ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---