Պայթյուն՝ Կահիրեում. 17 մարդ է զոհվել

Պայթյուն՝ Կահիրեում. 17 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - 17 մարդ է զոհվել, 32-ը՝ վիրավորվել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարության ղեկավար Հալյա Զեյդը:

Ըստ ՆԳՆ-ի, պայթյունի պատճառ է դարձել ՃՏՊ-ն առափնյա մայրուղում՝ մայրաքաղաքի կենտրոնական մասում: Ավտոմեքենան մեծ արագությամբ հանդիպակաց գիծ է դուրս եկել՝ բախվելով այլ մեքենաների, ինչն էլ հզոր պայթյունի հետևանք է դարձել, գրում է ՌԻԱ Նովոստին:

Պայթյունից տուժել է Քաղցկեղի ազգային ինստիտուտի շենքը:

Ըստ սկզբնական վարկածի, պայթյունի հետևանք է դարձել թթվածնի բալոնը, որը գտնվում է էր ինստիտուտի տարածքում կայանած մեքենայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---