Վարչապետ. Քննարկում ենք դիտավորյալ անորակ ասֆալտապատումը քրեականացնելու հարցը

Վարչապետ. Քննարկում ենք դիտավորյալ անորակ ասֆալտապատումը քրեականացնելու հարցը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ քննարկվում է դիտավորյալ անորակ ասֆալտապատում իրականացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու հարցը:

«Ասեմ նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ ասֆալտապատման աշխատանքները որակական ստանդարտներին չեն համապատասխանում, դրանց դիմաց վճարումներ չեն կատարվում և միջոցներ են ձեռնարկվում անորակ աշխատանք կատարած ընկերություններին պատժելու, կամ աշխատանքը որակական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ», - ասել է վարչապետը:

Նա նշել է, որ օրենսդրական փոփոխություններ են պատրաստում, որոնց արդյունքում անորակ աշխատանքներ իրականացնող ընկերությունները կսնանկանան և կհեռանան ասպարեզից:

ՀՀ-ում 2019 թվականին հիմնանորգվել կամ ընթացքի մեջ է մոտ 330 կմ ճանապարհ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---