ՊԵԿ-ն անվճար դասընթաց կանի Գյումրիի մաքսատանն աշխատել ցանկացողների համար

ՊԵԿ-ն անվճար դասընթաց կանի Գյումրիի մաքսատանն աշխատել ցանկացողների համար

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնը օգոստոսի 20-ից Շիրակի մարզում իրականացնելու է ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված որոշ գործառնություններ իրականացնող մասնագետների պատրաստում:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, նախապատրաստական դասընթացն անվճար է: Այն տեղի կունենա Գյումրի քաղաքում՝ Հովսեփյան 1 հասցեում:

«Դասընթացին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն ունեցող ՀՀ քաղաքացիները: Այն ներառում է ընդհանուր գիտելիքներ մաքսային գործի վերաբերյալ, ինչպես նաև գործնական մաս՝ մաքսային կետ-բաժնում», - ասված է հայտարարության մեջ:

Դասընթացին մասնակցել ցանկացողները պետք է մինչև օգոստոսի 15-ը ՊԵԿ Ուսումնական կենտրոնի էլեկտրոնային փոստին (trainingcenter@taxservice.am) ուղարկեն ինքնակենսագրական (CV), անձնագրի և դիպլոմի լուսապատճենները (scan):

Լրացուցիչ տեղեկատվության ստանալու համար պետք է զանգահարել 011 801 071 կամ 060 544 988 հեռախոսահամարներին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ավտոմաքսատուն կկառուցվի Գյումրիում: ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստում մաքսատան համար հողատարածք է հատկացվել:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ մաքսատունը գործելու է ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---