2019-ի հունվար-հունիսին ՀՀ-ում ամեն 100 աղջկա դիմաց 110 տղա է ծնվել 5 օգոստոսի 2019 - 13:36 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի առաջին կիսամյակում 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ Հայաստանում աղջիկ-տղա խախտված հարաբերակցությունը փոքր-ինչ փոխվել է հօգուտ աղջիկների: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց ծնվել է 110 տղա. ընդհանուր առմամբ, ծնվել է 8451 տղա և 7660 աղջիկ: 2018 թվականի ատաջին կիսամյակում երկրում աղջիկ-տղա հարաբերակցությունը կազմել է 111.6-100: Նշված ժամանակահատվածում 7648 աղջիկ է ծնվել, 8541 տղա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նորմա է ընդունում 105-100 տղա-աղջիկ հարաբերակցությունը: ՀՀ-ում հարաբերակցությունը չնայած խախտված է, սակայն վերջին տարիներին ցուցանիշը բարելավվել է. 2014-ին ՀՀ-ն երրորդն է եղել աշխարհում (2-րդը՝ Ադրբեջանը, 1-ինը՝ Չինաստան) խախտված հարաբերակցությամբ՝ 114-100: Այս երեք երկիրն առաջատարն են աշխարհում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհանտումների թվով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |