ՀՀ-ն շարժական մամոգրաֆ կունենա. 3 մարզում կանայք անվճար կհետազոտվեն

ՀՀ-ն շարժական մամոգրաֆ կունենա. 3 մարզում կանայք անվճար կհետազոտվեն

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շարժական մամոգրաֆի պայմանագիր է կնքվել:

«Շուտով Հայաստանի երեք մարզերում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի 50-69 տարեկան կանանց անցնել մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը», - գրել է Թորոսյանը:

Նախարարը նշել է, որ սքրինինգը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի միջև ստորագրված «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---