ՀՀ-ում ջրատարների վրա աղբահավաք համակարգ է տեղադրվում 5 օգոստոսի 2019 - 18:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում «Փոքր Վեդի համայնքում ոռոգման համակարգի բարելավում» ծրագրային խումբն շարունակում է իրականացնել ոռոգման ջրի ջրատարի վրա աղբահավաք համակարգի տեղադրմանը տեխնիկական աշխատանքները: ՀՀ շրջակա միջավայրի փոխանցմամբ, օգոստոսի 2-ին ծրագրային խումբը «ՄետալՄազ» ՍՊԸ կազմակերպության հետ համատեղ, Արտաշատ ՋՕԸ-ի և Փոքր Վեդի համայնքի ակտիվ ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացրել է ոռոգման ջրերում աղբահավաքման համակարգի տեխադրման աշխատանքներ։ Համակարգը նախնական փորձարկման նպատակներով տեղադրվել է Արտաշատի ջրանցքի 805 բաժանարար հանգույցում։ Համակարգի աշխատանքը փորձարկվել է հաջորդ օրը՝ օգոստոսի 3-ին, 1-2 օր տևողությամբ ոռոգման ջրանջատումներից և ջրանցքի մաքրման աշխատանքներից հետո։ Աղբահավաքման համակարգի շնորհիվ ոռոգման ջրից հեռացվել է մեծ քանակությամբ գյուղատնտեսական և կենցաղային բնույթի աղբ։ Աղբահավաքման համակարգի փորձարկման աշխատանքները շարունակելի են։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |