Հարությունյան. Այն, ինչ անում է ՀՀ իշխանությունն առաջնագծի ու ԼՂ տնտեսության համար, երբեք չի արվել

Հարությունյան. Այն, ինչ անում է ՀՀ իշխանությունն առաջնագծի ու ԼՂ տնտեսության համար, երբեք չի արվել

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ քաղաքական կուրություն է Հայաստանի հաջողությունները չտեսնելը:

«Եթե մարդիկ չեն նկատում այն ձեռբերումները և հաջողությունները, որոնք կան ՀՀ-ում, ապա դա քաղաքական կուրության հետևանք է», - ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ որևէ մեկին չի հաճոյանում, հայտնել է Factor.am-ը:

Նա ասել է, որ զարգացման լուրջ նախադրյալներ է տեսնում ՀՀ-ում:

«Համատարած չարախնդություն է հիմա տիրում, ամեն մի ստորակետի համար չարախնդում են», - ասել է Հարությունյանը:

Անդրադառնալով պաշտպանության ոլորտում ՀՀ իշխանությունների ջանքերին, Հարությունյանը նշել է, որ վերջիններս շատ բան են անում երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացման համար:

«Այն ինչ արել են Արցախի համար ՀՀ-ի գործող իշխանությունները ոչ թե պետք է անընդհատ շեշտենք հաճոյանալու համար, այլ նրա համար, որ պատմության մեջ նման բան չի եղել: Արցախի տնտեսության զարգացման համար մի քանի քայլերով այնպիսի նախադրյալներ են ստեղծվել, որ տնտեսական աճը մի քանի տարվա համար երաշխավորվել է, և ես սա չպետք է գնահատեմ, միայն նրա համար, որ մի քանի ընդդիմադիրներ ասում են, որ հաճոյանա՞լ եմ փորձում», - ասել է Հարությունյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---