Հարությունյան. Չենք թողնի ՀՀ-ում ժողովրդի իշխանության դեմ Արցախում ուժեր ձևավորվեն

Հարությունյան. Չենք թողնի ՀՀ-ում ժողովրդի իշխանության դեմ Արցախում ուժեր ձևավորվեն

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ թուլ չեն տա ԼՂ-ում ՀՀ իշխանությունների դեմ ուժեր ձևավորվեն:

«Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ Արցախում թույլ չենք տալու որևէ սպառնալիք առաջանա, ուժեր ձևավորվեն: ՀՀ իշխանությունը ձևավորվել է հայ ժողովրդի ընտրության արդյունքում, ինչպես կարող ենք նրանց դեմ նման քայլ թույլ տալ», - ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ ժողովուրդը դա թույլ չի տա:

Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ քաղաքական կուրություն է Հայաստանի հաջողությունները չտեսնելը:

«Եթե մարդիկ չեն նկատում այն ձեռբերումները և հաջողությունները, որոնք կան ՀՀ-ում, ապա դա քաղաքական կուրության հետևանք է: Այն ինչ արել են Արցախի համար ՀՀ-ի գործող իշխանությունները ոչ թե պետք է անընդհատ շեշտենք հաճոյանալու համար, այլ նրա համար պատմության մեջ նման բան չի եղել: Արցախի տնտեսության զարգացման համար մի քանի քայլերով այնպիսի նախադրյալներ են ստեղծվել, որ տնտեսական աճը մի քանի տարվա համար երաշխավորվել է, և ես սա չպետք է գնահատեմ, միայն նրա համար, որ մի քանի ընդդիմադիրներ ասում են, որ հաճոյանա՞լ եմ փորձում», - ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ որևէ մեկին չի հաճոյանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---