Նախարար. 2020-ի փետրվարին սահմանադրական բարեփոխումների հատուկ խումբ կստեղծվի

Նախարար. 2020-ի փետրվարին սահմանադրական բարեփոխումների   հատուկ խումբ կստեղծվի

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սահմանադրական բարեփոխումների նպատակով հատուկ խումբ կձևավորվի:

«Մենք պատրաստվում ենք ձևավորել հատուկ խումբ սահմանադրական բարեփոխումների նպատակով, որը նախատեսում ենք կազմավորել 2020 թվականի փետրվարին: Այսինքն, բոլոր աշխատանքները գտնվում են ընթացիկ փուլում», - գրել է նախարարը:

Ի պատասխան ընդդիմության այն պնդմանը, թե ՀՀ կառավարության պատկերացրած վեթինգը չի լինելու, Բադասյանը գրել է, որ գործադիրը ոչ միայն հստակ գիտի՝ ինչ է ցանկանում, այլև ունի ռազմավարական փաստաթղթեր, որոնցից, օրինակ, Հակակոռուպցիոն ռազմավարությունը և գործողությունների ծրագիրն արդեն հանրային քննարկումների փուլում են:

«Այդ Ռազմավարությունը դրական վերաբերմունքի ու գնահատականի է արժանացել միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության կողմից: Անցումային արդարադատության որոշակի տարրերի մասին անդրադարձ կլինի նաև Դատաիրավական ռազմավարության փաստաթղթում, որն առաջիկայում կհրապարակվի: Ինչ վերաբերում է դատավորների և այլ պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման մեխանիզմներին, ապա արդեն պատրաստ է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների փաթեթը, որը ներքին քննարկումների և որոշակի շտկումներից հետո այս ամսվա ընթացքում կդրվի հանրային քննարկման», - գրել է նախարարը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---