Գրպանահատության պատիժը խստացնող նախագիծն ԱԺ-ում է. Հնարավոր է՝ աշնանային նստաշրջան մտնի 7 օգոստոսի 2019 - 15:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության կողմից 2018 թվականին հաստատված՝ գրպանահատության համար պատիժը խստացնող օրենքի նախագիծն ուղարկվել է ԱԺ: PanARMENIAN.Net -ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ նախագիծը, ամենայն հավանականությամբ, լիագումար նիստերի օրակարգ կմտնի ընթացիկ տարվա աշնանը: Նախագծով քրեական պատասխանատվություն է սահմանվում գրպանահատության համար: Փոփոխություններն ուժի մեջ մտնելու դեպքում գրպանահատներն այսուհետև պատժվելու են 200-600 հազար դրամ տուգանքով կամ 2.5-6 տարի ազատազրկմամբ ու 50,000 դրամ տուգանքով։ Ըստ գործող օրենսդրության, գրպանահատության դեպքում գողոնի արժեքը, որպես կանոն, չի գերազանցում 50,000 դրամը, այդ շեմը չհատելու դեպքում քրգործ հարուցվում է միայն տուժողի բողոքի հիման վրա, իսկ տուժողի ու կասկածյալի հաշտվելու գործը կարճվում է։ Ավելին՝ քրեաիրավական պատասխանատվության ոլորտից դուրս են մնում բոլոր այն դեպքերը, երբ գրպանահատության միջոցով հաջողվել է գողանալ 5000 դրամից պակաս գումար։ Փաստացի՝ գրպանահատը, բռնվելուց, վերադարձնում է գումարն ու չի հետապնդվում, եթե այնտեղ 5000 դրամից պակաս գումար է եղել, կամ՝ եթե գումարը չի գերազանցել 50,000 դրամը: 2015-17 թվականներին, ըստ վիճակագրության, գրպանահատներին էր բաժին ընկնում երկրում գողությունների ամեն 4-5-րդ դեպքը։ Դատարանում «զղջալու», տուժողների հետ հաշտվելու և դիմումի բացակայության պատճառով, փաստացի՝ գրպանահատների մոտ 95%-ը ազատվել է պատժից։ Կա դեպք, երբ նույն անձը 121 անգամ բռնվել է գրպանահատության համար ու միայն 1 անգամ տուգանվել է։ Այժմ առաջարկվում է որպես գողության ծանրացնող հանգամանք ավելացնել պայուսակից, հագուստից կատարված գողությունը: «Նման լուծման պայմաններում գրպանահատությունը կդիտարկվի որպես հանրային մեղադրանքի գործ, ինչպես նաև դրա վրա չի տարածվի «զգալի չափով» կատարված լինելու պայմանը: Գրպանահատության համար պատիժ նախատեսող 177 հոդվածի 1-ին մասով 2015-17թթ. քրեական վարույթ է իրականացվել 5160 մարդու նկատմամբ։ Նրանցից 4045-ի դեմ քրգործ չի հարուցվել, 780-ի դեմ հարուցված գործերը կարճվել են։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով |