Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) հերքում է Մարտի 1-ին կրակելու հրաման արձակելու մասին հրապարակումը

Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) հերքում է Մարտի 1-ին կրակելու հրաման արձակելու մասին հրապարակումը

PanARMENIAN.Net - BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մասին։ Ըստ այդմ՝ Մարտի 1-ի գործի վերաբերյալ ձեռք բերված Հատուկ քննչական ծառայության փաստաթղթերով՝ ցուցարաների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը՝ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ղեկավարությամբ։

Մինչդեռ ArmLur.am-ի հետ զրույցում Սամվել Կարապետյանը հերքել է հրաման արձակելու մասին լուրերը՝ խոստանալով ավելի ուշ ուսումնասիրել հրապարակումը և մեկնաբանել այն:

«Տեղյակ եմ հրապարակման մասին, բայց չեմ ուսումնասիրել: Բա ես ո՞վ եմ, որ հրաման տամ: Է՜: Բա ես է՞դ մարդն եմ, որ հրամանամ տամ՝ կրակել ցուցարարների վրա: Ինձ տեղեկացրել են, որ նման հրապարակում է եղել, բայց ես այս պահին շատ զբաղված եմ՝ Համահայկական խաղերի հետ կապված: Վերջացնենք, փաստաթուղթը կուսումնասիրեմ, բոլոր հարցերին կպատասխանեմ»,-ասել է նա:

BBC-ի ռուսական ծառայության տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից հայտնի է դառնում, որ ցուցարարների վրա կրակել են Արցախից եկած ուժայինները, որոնց հրամայել է Օգանովսկին (նա գործով վկայի կարգավիճակ ունի): Երկրորդ՝ դրանք ցույց են տալիս, որ այս ստորաբաժանումները տեղակայված են եղել ՀՀ նախագահականի նկուղում, և երրորդ, այդ ստորաբաժանումներին այցելել են ՀՀ երկու նախկին նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

Շեշտվում է, որ Օգանովսկին եղել է Երևանում Արցախից բերված ուժային ստորաբաժանումների հրամանատարը, նա ինքը հաստատել է այդ փաստը 2018 թվականի օգոստոսի 15-ի՝ չորս ժամ տևած ցուցմունքում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---